Հայ և ամերիկացի փորձագետները հանդիպել են՝ կատարելու Հայաստանի քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետների արձագանքման կարողությունների գնահատում և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորություններն այդ ասպարեզում։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«Այցելությունների, քննարկումների և մտքերի փոխանակման ընթացքում գնահատման աշխատանքներն ուղղվեցին կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական համակարգման, ինչպես նաև բարդ անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ արձագանքման կարողությունների կայուն համակարգի ձևավորման հարցերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
