Ազգային անվտանգության ծառայության տեղեկությունները հաստատում են հայաստանյան հասարակական կազամակերպությունների ենթադրությունները, որ Ռուսաստանն իր տարածքում ապրող հայերի միջոցով փորձում է ազդել հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրության արդյունքի վրա: Որոշ տեղեկություններով՝ նրանց տալիս են ընտրակաշառք և օդային կամ ցամաքային ճանապարհներով ուղարկում Հայաստան: Հենց սահմանին մեր հայրենակիցները տեղեկանում են, որ ընտրակաշառքով քվեարկելը քրեորեն պատժելի է, և Հայաստանում դրա համար կարող են դատապարտվել մինչև 7 տարվա ազատազրկման:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան