«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Վանաձորում իր նախընտրական ծրագիրը ներկայացրել է դիվան քշելով: Կուսակցության անդամներն, իրենց բառերով, ցույց են տվել, թե ինչով են խորհրդարանում զբաղված պատգամավորները: Նրանք հայտարարել են, որ գալիս են փոխելու քաղաքական համակարգի խաղի կանոնները: Կուսակցությունը խոսել է նաև Սահմանադրությունից «Կայուն մեծամասնության» դրույթը հանելու, ինչպես նաև խորհրդարան անցնելու շեմը նվազեցնելու մասին:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան