«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը համաձայն չէ, թե Ադրբեջանը Հայաստանի համար այլևս վտանգ չի ներկայացնում: Կուսակցության անդամները քարոզարշավի ժամանակ գյումրեցի ընտրողներին առաջարկել են հիշել, որ հարևան երկիրը Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան: Բևեռը հայտարարել է, թե իրենք միշտ են եղել ազգային ազատագրական պայքարի մեջ, բայց հիմա այդ պայքարն ուզում են տեղափոխել խորհրդարան:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան