Մայիսի 31-ին՝ ժամը 23:03-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղելացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Cadillac» մակնիշի ավտոմեքենան ավտոքարշակի (էվակուատոր) վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել ժամը 23։42-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան։