Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը՝ հաղորդում է «Ռոսսելխոզնադզորը»։
«Հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը պետք է կասեցվի մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը՝ բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումները»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ ստուգումը ռուսական ծառայության մասնագետներն անցկացրել են Հայաստանում իշխանի պահպանման և բուծման ձկնավերամշակման ձեռնարկություններում ու ֆերմաներում, ստուգման արդյունքները իբր անբավարար են եղել։ Իսկ ընկերությունների կեսը հրաժարվել է ստուգումից։
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ մատակարարվող ապրանքներից մի քանիսը կարող է հայկական ծագում չունենալ։ «Հայկական լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նմանվել նորվեգական կարմրախայտին»,- ասել է Սերգեյ Դանկվերտը։
Մանրամասները՝ տեսաշարում: