Ընտրությունների միջոցով իշխանության վերադառնալու բոլոր հնարավորությունները սպառած առանձին քաղաքական ուժեր արդեն իսկ պատրաստվում են հետընտրական զարգացումների: Փորձագետների դիտարկումն է:
Մասնագետները նաև նշում են, որ հեղաշրջման փորձին աջակցում են Ռուսաստանի կոնկրետ շրջանակներ:
Ընտրություններից հետո փողոցային պայքարի մտադրության մասին բացահայտ խոսել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սամվել Կարապետյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններում էլ ընտրական ենթադրյալ հանցագործությունների կազմակերպիչները նշում են, թե Մոսկվայից հավաստիացում ունեն, որ պետական հեղաշրջում է իրականացվելու:
Վերլուծաբանները, սակայն, մատնանշում են, որ հեղափոխության իրական սպառնալիք չկա, քանի որ իշխանությունը հստակ երաշխավորում է ընտրության լեգիտիմությունը, իսկ ժողովուրդը նախկին իշխանությունների հետևից փողոց դուրս չի գա:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան