ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է արել և հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր և առաջնորդ է, նա Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում, նաև կիսում է Հայաստանի և Հարավային Կովկասի համար խաղաղության և բարգավաճման իր տեսլականը։
Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել է Հայաստան, որտեղ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, առաջ է մղել երկու երկրի համար կարևոր մի քանի գործարք։ Թրամփը շեշտել է՝ շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կդնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։ «Հաշվի առնելով այս ամենը՝ Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նրա օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Նորից հզոր դարձրեք Հայաստանը»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։