Գրենլանդիայում բողոքի ակցիա է տեղի ունեցել ԱՄՆ ավելի մեծ հյուպատոսության բացման դեմ: Նուուկի արվարձաններում ամերիկյան ներկայացուցչությունը փայտե տնակից տեղափոխվել է դեպի քաղաքի կենտրոնում գտնվող ավելի մեծ գրասենյակ, ինչը դժգոհություն է առաջացրել գրենլանդացիների շրջանում:
Դանիայի կազմի մեջ մտնող ինքնավար կղզու վարչապետ Ենս Ֆրեդերիկ Նիլսենը և մի շարք այլ քաղաքական գործիչներ մերժել են նոր դիվանագիտական առաքելության բացմանը ներկա լինելու հրավերը:
Հունվարին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ առնելու հնարավորությունը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ՆԱՏՕ-ի և Եվրոպայի դաշնակիցների շրջանում: