Թե ինչու է իշխանությունը հիմա հիշել Արարատի ցեմենտի գործարանի մասին հարցին, Էկոնոմիկայի նախարարը օրվա ճեպազրույցում հակադարձել է՝ դատախազությունը հիմա է գտել իրավական հիմքերը:
Գևորգ Պապոյանը համեմատական է անցկացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պետականացման գործընթացի հետ, նկատել, որ պետբյուջե վճարվող այդ հավելյալ հարկերով են վճարում բարձր կենսաթոշակ, ապահովում առողջապահական անվճար ծառայություններ:
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծման Ռուսաստանի սահմանափակումներին, նշել, որ մեր երկիրը դիվերսիֆիկացնում է արտահանման ուղղությունները: