ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում:
«Ես դա դեռ պահում եմ պահուստում, և ամեն ինչ կախված է Չինաստանից։ Անկեղծ ասած, դա շատ լավ հաղթաթուղթ է մեր կողմից բանակցությունների համար»,- ասել է Թրամփը։
Fox News-ի հետ հարցազրույցում Սպիտակն տան ղեկավարը նաև նշել է, որ չի ցանկանում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, և Թայվանի շուրջ պատերազմ սկսվի:
«Ես դա չեմ ուզում: Չինաստանը շատ, շատ հզոր, մեծ երկիր է։ Իսկ այն շատ փոքր կղզի է: Մտածեք դրա մասին: Այն Չինաստանից 59 մղոն է հեռու: Մենք գտնվում ենք նրանից 9500 մղոն հեռու։ Դա բավականին բարդ խնդիր է»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Թայվանը զարգացավ, քանի որ ԱՄՆ նախագահները «գաղափար չունեին, թե ինչ են անում», և Թայվանը ստացավ չիպային արդյունաբերությունը: Թրամփը ցանկությւոն է հայտնել, որ բոլոր ընկերությունները, որոնք Թայվանում չիպեր են արտադրում, տեղափոխվեն Ամերիկա: