ԱՄԷ-ն մտադիր է 2027 թվականին գործարկել նոր նավթամուղ, որը թույլ կտա նավթ արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը՝ ուրբաթ հաղորդել է Al Arabiya-ն։
Աբու Դաբին նշել է, որ խողովակաշարը կկառուցվի մինչև Էլ Ֆուջեյրա նավահանգիստ։ Նախագծի ավարտը ԱՄԷ պետական Abu Dhabi National Oil Co. ընկերությանը հնարավորություն կտա կրկնապատկել նավթի մատակարարումները։
Նավթամուղ դեպի Էլ Ֆուջեյրա արդեն անցնում է, ինչը թույլ է տալիս ԱՄԷ-ին նավթ տեղափոխել՝ Հորմուզի նեղուցը շրջանցելով։ Նավահանգիստը բազմիցս ենթարկվել է ավիահարվածների՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով։