Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը եզրափակվել է ամփոփիչ հայտարարություններով ու նամականիշի մարմամբ: Վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ ժողովրդավարությունների պայքարի մեթոդների վերաբերյալ քննարկումը: Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ տեղի ունեցածը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով: Իռլանդիայի վարչապետն էլ գնահատելի է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քաղաքական կամքը և ուժեղ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան