Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ:
«Այցն ընդգծում է Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխգործակցության և երկխոսության կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ փոփոխվող դինամիկայի ֆոնին։ Այն հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա»,- ասված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կալասը նշել էր, որ Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկերն է: Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այդ թափը: ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ այդ գործընթացին աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծում, որտեղ մենք արդեն խոշորագույն դոնորն ենք՝ հայտարարել էր Կալասը։