Ռուսական հերթական հիբրիդային հարձակումը՝ ընդդեմ Հայաստանի. կեղծ լուրեր են տարածվում, թե իբր Հայաստանում ԼԳԲՏ շքերթ է անցկացվելու: Մի օգտատեր էլ մարդկանց է հավաքագրում, որոնց կֆինանսավորեն և կուղարկեն Հայաստան, որպեսզի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին դիմեն Հայաստանի վարչապետին՝ պահանջով, որ այստեղ հարգվեն ԼԳԲՏ համայնքի իրավունքները: Փորձագետների խոսքով՝ սա արվում է մարդկանց շփոթեցնելու, Հայաստանի եվրոպական ձգտումներին դեմ տրամադրելու համար:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։