Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել Իսրայելի դեսպանը: Նրան բողոք են հայտնել Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից հացահատիկ տեղափոխող նավը Հայֆայի նավահանգստում ընդունելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Կիևը բարեկամական հարաբերություններ ունի Հրեական պետության հետ, և Ռուսաստանի գողացած ուկրաինական հացահատիկի անօրինական առևտուրը չպետք է խաթարի դրանք։
«Սա արդեն երկրորդ նման դեպքն է: Զուշացնում ենք Իսրայելին չընդունել գողացված հացահատիկը»,- շեշտել է Անդրիյ Սիբիհան։
Վոլոդիմիր Զելենսկին ևս քննադատել է Իսրայելին։
«Ցանկացած նորմալ երկրում գողացված ապրանքների ձեռքբերումը իրավական պատասխանատվություն է ենթադրում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքով՝ դա մաքուր բիզնես չէ, և Իսրայելի իշխանությունը չի կարող չիմանալ այդ հացահատիկի ծագման մասին:
Իսրայելի արտաքին գործերի նախարարն արձագանքել է: Գիդեոն Սաարը հայտարարել է՝ կգործեն օրենքին համապատասխան, իսկ ուկրաինական կողմի մեղադրանքները հաստատող որևէ համոզիչ ապացույց չի ներկայացվել։