Շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամից, բաժնետոմսերից բացի կբռնագանձվի նաև Գագիկ Ծառուկյանի դստեր ու նրա ամուսնու՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատան 90 տոկոսը: Ապօրինի գույքի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը մասնագետները նախադեպային են որակում: Այն ոչ միայն առաջին օրինական ուժի մեջ մտած որոշումն է ապօրինի գույքի գործերով, այլև սահմանում է ուղենիշեր՝ հետագա դատական պրակտիկայի համար։