Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա զարգացումներին: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասը խորը վերափոխումների է ենթարկվել։ Ալիևը նշել է, որ անցյալ օգոստոսին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Այսօր մենք ականատես ենք լինում այս խաղաղության օգուտներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններ են հաստատվել, և Ադրբեջանն այժմ տարանցման հնարավորություն է ապահովում Հայաստանի համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»,- ասել է Ալիևը։
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։