ԱՄՆ զինված ուժերը հարվածել են իրանական դրոշի ներքո նավարկող «Տուսկա» նավին։ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ «ավիակրի չափ բեռնատար նավը փորձել է խախտել մեր ծովային շրջափակումը, և դա վատ ավարտ է ունեցել նրանց համար»։
Ըստ Թրամփի՝ նավի անձնակազմն անտեսել է նախազգուշացումները, ուստի ամերիկյան նավը ստիպված է եղել այն կանգնեցնել:
Իր հերթին, Իրանը՝ իր դրոշի ներքո գտնվող նավին ԱՄՆ-ի հարվածը համարել է հրադադարի խախտում և «ծովահենության ակտ»։ Ռազմական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ Իրանն ի պատասխան Չինաստանից ուղևորվող «Տուսկա» բեռնարկղային նավին հասցված հարվածի՝ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ամերիկյան մի քանի ռազմանավի վրա: