Արհեստական բանականությունը Հայաստանի քաղաքական դաշտում օգտագործվում է որպես մանիպուլյացիոն գործիք: Փորձագետների գնահատականն է:
Մասնագետներն առաջին հերթին Սամվել Կարապետյանին ու նրա ղեկավարած ուժն են մատնացույց անում:
Քաղաքագիտական գնահատմամբ՝ տարօրինակ է, երբ քաղաքական ուժը նախընտրական շրջանում խուսափում է համագումարի լուսաբանման հնարավորությունից ու այն կիսագաղտնի անցկացնում:
Ուշագրավ է, որ Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերի ընտրական ցուցակները փոխկապակցված են. բոլոր այդ ցուցակներում տեղ են գտել Քոչարյանի ու Սարգսյանի թիմակիցները:
Փորձագետները կարծում են՝ արհեստական բանականության գործիքների միջոցով փորձում են քողարկել լեզվական, իմացական և մյուս խնդիրները: Ենթադրվում է, ի դեպ, որ մինչև հունիսի 7-ը կշարունակվեն ու կավելանան արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերն ու դրանց տարածումը բոտերի միջոցով:
Թեման Իրինա Մկրտչյանն է ուսումնասիրել: