Ապրիլի 13-ին մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 224-րդ նստաշրջանը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաև Հայաստանը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Նստաշրջանի բացմանը ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը՝ ընդգծելով Հայաստանի աջակցությունը բազմակողմանի դիվանագիտությանը։
Կարևորվել է կրթության հիմնարար դերը խաղաղության կառուցման և պահպանման գործում, ինչպես նաև վերահաստատվել Հայաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողություններին արտակարգ իրավիճակներում։