Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԿԿարմեն Ղուկասյան

Փորձում ենք նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը և վերահսկողական մեխանիզմներ ներդնել. ԲՏԱ նախարար

Փորձում ենք նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը և վերահսկողական մեխանիզմներ ներդնել. ԲՏԱ նախարար

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է մի քանի լրացում կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, որի հիմնական էությունն այն է, որ հետայսու՝ օրենքի ընդունումից հետո, ակնկալելու են, որ տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն, կամ, ինչպես ասվում է, արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այդ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված:

Հայրապետյանը խնդրեց կողմ քվեարկել նախագծին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց՝ եթե, այնուամենայնիվ, լեյբլինգը չի արվել, դրա համար ի՞նչ տուգանք է սահմանված: 

Հայրապետյանը պարզաբանեց՝ այս պահին խոսքը համացանցային տիրույթի մասին չէ, և օրենքի նմանատիպ՝ ավելի լայն կարգավորումները առաջիկա ամիսներին Կառավարությունը կներկայացնի Ազգային ժողով:  

«Սրա վերահսկողությունը և մոնիթորինգը դրված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վրա, և խախտումների պարագայում վարչական տուգանքի, պատասխանատվության է ենթարկվում տվյալ հեռարձակողը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով»,- տեղեկացրեց ԲՏԱ նախարարը:

Նրա խոսքով՝ դեռևս չկա այնպիսի պետություն, որը գտել է ռիսկերը 100 տոկոսով նվազեցնելու բանալին:

«Մենք պարզապես փորձում ենք նմանատիպ քայլերով և գործիքակազմեր ներդնելով նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը և վերահսկողական մեխանիզմներ ներդնել»,- պարզաբանեց Հայրապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում