Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որր Գալաց քաղաքում բազմահարկ բնակելի շենքի տանիքին ընկած դրոնը ռուսական է եղել. նրա խոսքով՝ այն լիովին նույնական էր մեկ այլ սարքի, որը մի քանի շաբաթ առաջ ընկել էր Ռումինիայի տարածքում և չէր պայթել:
Նախագահը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի արևմուտքի վրա հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքերը Ուկրաինական ՀՕՊ-ի ազդեցության տակ թռել է ռումինական տարածք:
Այդ վարկածն ավելի վաղ կասկածի տակ էր դրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նման եզրակացությունների համար փորձաքննություն է անհրաժեշտ։