«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Արարատում բնակիչների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի բանակը կրկնակի հզոր կլիներ, եթե 2020 թվականի պատերազմից հետո դուրս գայինք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից: Սարգսյանը հատկապես կարևոր է համարում հակաօդային պաշտպանության տեխնիկայի ձեռքբերումը. վստահ է՝ քանի դեռ Հայաստանը միասնական հակաօդային պաշտպանության համակարգում է Ռուսաստանի հետ, այդ առումով խնդիր է ունենալու: «Հանրապետությունը» գնում է ԱԺ՝ նաև սա ասելու համար:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան