Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ մարտի 31-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: