ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերության գործունեության հարցերի շուրջ։
Նախարարությունից հայտնում են՝ քննարկմանը մասնակցում էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները և Ընկերության կողմից սպասարկվող 16 համայնքների ղեկավարները։
Քննարկվել են Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։