ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ:
Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել փոխգործակցության համատեղ օրակարգին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների առաջմղման շրջանակում Լիտվայի շարունակական աջակցությունը:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: