Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 27-ին որոշել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը:
Ավելի վաղ Ազգային ժողովը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել է Ներսես Երիցյանին, իսկ անդամների պաշտոնում՝ Սրբուհի Հակոբյանին և Նաիրի Ադամյանին։