Իրանը թերահավատորեն է վերաբերվում պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերին՝ հայտարարել է Աբբաս Արաղչին: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին անհիմն պահանջների և հակասական գործողությունների համար՝ հաշվի առնելով, որ Իրանը բանակցային գործընթացի ընթացքում երկու անգամ ենթարկվել է հարվածների:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով։ «Մենք մեր գործն ենք անում, շուտով դուրս կգանք այնտեղից, և վառելիքի գները նորից կիջնեն»,- նշել է Վենսը։
Reuters գործակալությունն էլ գրել է, որ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ ցանկանում է խուսափել անվերջ պատերազմից: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել էր, որ պատերազմի տևողությունը գնահատվում է մոտավորապես չորսից վեց շաբաթ: