Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Կատար՝ Պարսից ծոցի երկրներ իր շրջագայության շրջանակներում քննարկելու Կիևի օգնությունը իրանական անօդաչու թռչող սարքերին հակազդելու և նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու համար:
Կատարի պաշտպանության նախարարությունից հայտնել են որ Դոհան ու Կիևը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ հրթիռային և անօդաչուների սպառնալիքներին հակազդելու մասին:
Դոհա այցից առաջ Զելենսկին այցելել է Սաուդյան Արաբիա և ԱՄԷ: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Հորդանանը և Քուվեյթը պաշտոնական հարցումներ են ուղարկել Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Կիևը տարածաշրջան է ուղարկել անօդաչու թռչող սարքերի ավելի քան 200 փորձագետի: