ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարները «վախենում են» խոստովանել, որ բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ։
«Նրանք բանակցություններ են վարում և իսկապես ցանկանում են գործարք կնքել, բայց վախենում են դրա մասին խոսել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ նախագահն այդ հայտարարությունն արել է, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին պետական լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը դեռևս չունի բանակցություններ վարելու մտադրություն և շարունակելու է պաշտպանվել։