Իսրայելը և Իրանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ Անօդաչուներ և հրթիռներ խոցելու մասին են հայտնել նաև Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հարվածների է ենթարկել Իրանի զինամթերքի գործարանների և նավաշինարանների երկու երրորդը։ Ոչնչացվել է իրանական մեծ նավերի 92 %-ը։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ մինչ այժմ ամերիկյան ուժերը հարվածել են 10000 թիրախի։ Իսրայելն էլ հայտարարել է, որ պատերազմից ի վեր Իրանի վրա ավելի քան 15 հազար արկ է գցել:
Պատերազմի գրեթե չորս շաբաթվա ընթացքում Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1750-ը, որոնցից ավելի քան 200-ը երեխաներ են: Իսրայելում կա 17 զոհ։ ԱՄՆ-ը հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1070 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին «Հըզբոլլահ» շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում։