Խորթ մոր ծեծի հետևանքով մահացած մեկ տարեկան փոքրիկի կենսաբանական մայրը զույգ տղաներին մինչև այդ էր հանձնել խնամքի հաստատություն: Իսկ 4.5 տարեկան քույրը դեպքից օրեր անց է տեղափոխվել Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն: Քրեական վարույթով երկու ամսով կալանավորվել է խորթ մայրը: Վարույթ է նախաձեռնվել նաև երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու դեպքով: