ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհակալագրեր են հանձնել հանցագործությունների բացահայտման ու կանխման հարցում ձեռնարկված գործողությունների և արդյունավետ համագործակցության հարցում իրենց ունեցած ներդրման համար, ինչը նպաստում է ՀՀ ներքին գործերի նախարարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխգործակցության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

