Մարտի 24-ին՝ ժամը 12։15 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասվում է հաղոդրագրությունում։