Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարները, քննարկել տարածաշրջանային իրավիճակը, ռազմական էսկալացիայի դադարեցման ուղղությամբ հնարավոր ջանքերը:
Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին ընդգծել են Կասպյան տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։
Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի ակնկալիքը՝ Իրանի տարածքից Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների փաստերի հետ կապված հետաքննությունն ավարտելու վերաբերյալ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: