2025 թվականի ընթացքում Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Մեծաթիվ աշխատանքներ են կատարվել ՔԿԱԳ թվայնացման ոլորտում, ինչի արդյունքում քաղաքացիները կարող են օնլայն համակարգի միջոցով գրանցել՝ ամուսնությունը, երեխայի ծնունդը, անվան մեջ կատարել փոփոխություն, ճանաչել հայրությունը, ընդ որում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման այս համակարգը ապահովված է փոխգործելիությամբ՝ Արմեդի և մյուս այլ համակարգերի հետ, և քաղաքացին այլևս կարիք չի ունենալու առանձին այցելել սպասարկման գրասենյակ, իսկ բոլոր վկայականները ուղարկվելու են վերջինիս կողմից նշած էլեկտրոնային փոստի հասցեին:
Թվայնացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, և 2025 թ. ավարտին կատարվել են անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) և ՍՊԸ-ների օնլայն գրանցումներ:
Գործարկված վարչական դատավարության էլեկտրոնային հարթակի հայցադիմումների շուրջ 80%-ն էլեկտրոնային տարբերակով է մուտքագրվում: