Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ռեստորաններն ու բարերն այլևս չեն կարողանա լցնովի ալկոհոլ վաճառել կառավարության սահմանած արգելքից հետո՝ տեղեկացնում է Reuters-ը։
Դամասկոսի վարչակազմի հրամանագրով քաղաքում գործող գիշերային ակումբներն ու բարերը պարտավոր են վերաձևակերպել սրճարանների իրենց արտոնագրերը: Նրանց թույլատրվելու է ալկոհոլ վաճառել միայն կնքված շշերով և հիմնականում քրիստոնյա բնակչություն ունեցող շրջաններում։
Օբյեկտների համար, որոնք կպահպանեն ալկոհոլի վաճառքը, կգործեն լրացուցիչ կանոններ։ Դրանք պետք է լինեն պաշտամունքի վայրերից և դպրոցներից առնվազն 75 մ, իսկ անվտանգության օբյեկտներից՝ 20 մ հեռու: Սեփականատերերին երեք ամիս է տրվել բոլոր պահանջները կատարելու համար։
Ալկոհոլի և դրա վաճառքի նկատմամբ վերաբերմունքը Սիրիայում փոխվել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ իսլամիստ ապստամբները տապալեցին Բաշար Ասադի կառավարությունը։ Լրատվական գործակալությունը նշում է, որ սիրիական օրենսդրությունը չի արգելում լցնովի ալկոհոլի վաճառքը, և Դամասկոսի իշխանությունների նոր որոշումը հակասում է Սիրիայի Սահմանադրական հռչակագրի հոդվածին։