Իրանը և իսրայելա-ամերիկյան ուժերը շարունակում են փոխադարձ հարվածները, կրկին թիրախավորվել են Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ մայրաքաղաքում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Իրանական ուժերն էլ հարվածել են Իսրայելի տարածքին: Տեղեկություններ կան, որ Երուսաղեմում հայկական թաղամասից ոչ հեռու հրթիռի բեկոր է ընկել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ կարող է հարվածել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվեղ օբյեկտների՝ հորդորելով Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին տարհանվել: Պայթյուններ են որոտացել Սաուդյան Արաբիայում: Բաղդադում ամերիկյան բազա է հրթիռակոծվել: Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում: