Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի վերջնական ավարտի օգտին: Արտգործնախարար Արաղչիի խոսքով՝ Միացյալ Նահանգները դեռևս պատրաստակամություն չի ցուցաբերել իրական կարգավորման համար: ԱՄՆ նախագահը կրկնել է, որ ոչնչացրել են Իրանի հրթիռային ներուժը և դիտարկվում է ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը: Նավթի գների աճը կանխելու համար Միացյալ Նահանգները որոշում է կայացրել ժամանակավորապես չեղարկել իրանական և ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները: Հրադադարի մասին խոսակցությունների ֆոնին կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան