Տարածվող կեղծ լուրերի վերջին ամենաթարմ դեպքը թիրախավորում է ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլև երկրի առողջապահական ամբողջ համակարգը, նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները։ Կեղծ տեղեկատվությունը իբր փոխպատվաստման համար Ֆրանսիային օրգաններ վաճառելու մասին է, նաև Էմանուել Մակրոնին Ռուսաստանի դեմ իբր պատերազմի դրդելու մասին: Հորինված տեսանյութերում կրկին օգտագործվում են հայտնի լրատվամիջոցների տարբերանշաններ: Հանրությանը մոլորեցնելու համար օգտագործվում են նաև հին տեսանյութեր՝ նոր ամսաթվով: