Իրանից հայտարարել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածների նոր ալիքի մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով՝ թիրախավորվել են ԱՄՆ զինված ուժերի հետ կապված օբյեկտներ, ինչպես նաև Իսրայելի կենտրոնական, հարավային և հյուսիսային շրջանները: Պայթյուններ են որոտացել Թել Ավիվում և Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում, նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է Իսլամական Հանրապետության խորքում հարվածների մասին: Իսրայելն էլ հայտարարել է Թեհրանից արևելք գտնվող կառավարական օբյեկտներին զանգվածային հարվածների վերաբերյալ։ Տեղեկություններ կան ավիահարվածի հետևանքով ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի սպանության մասին։
Շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում: Այս ֆոնին՝ Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում Russia Today նկարահանող խմբի վրա հարձակման կապակցությամբ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ RT-ի թղթակիցը և նրա օպերատորը վիրավորվել էին Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: