Դատական իշխանությունը ներկայացրել է Սնանկության դատարանի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՀ սնանկության դատարանում 2025 թվականին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։
-
2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 7334 սնանկության գործ։
-
Հաշվետու տարում ավարտվել է 4074 սնանկության գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 33.8 %-ը։
-
2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 7993 սնանկության գործ։
-
ՀՀ սնանկության դատարանում 2025 թվականի ընթացքում դատարան է մուտքագրվել 385 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 285-ը:
-
Հաշվետու տարում ավարտվել է 338 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 50.4 %-ը։
-
2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 332 քաղաքացիական գործ։
2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 5856 սնանկության գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ։
Ստացված սնանկության գործերի թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 19.2 %-ով։
2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 323 քաղաքացիական գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 385 քաղաքացիական գործ։
Ստացված քաղաքացիական գործերի թիվը 2024 թվականի համեմատ աճել է 19.2 %-ով։
Դատական իշխանությունը հիշեցնում է, որ ՀՀ սնանկության դատարանում դատավորները 12-ն են: