Կիևը շարունակել և ինտենսիվացրել է ԱԹՍ-ներով հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններին, որոնք ապահովում են գազի մատակարարումը «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերով՝ հայտնել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա կարող է ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Նա հավելել է, որ ռուսական զինված ուժերը անում են հնարավորը՝ մեղմելու կարևորագույն ենթակառուցվածքներին սպառնացող վտանգը:
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ մարտի 17-19-ը «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերի դեմ հարձակումը հաջողվել է հետ մղել:
Նշվում է, որ խողովակաշարերի միջոցով Սև ծովով ռուսական գազ է մատակարարվում Թուրքիա։ «Թուրքական հոսքի» երկրորդ գիծը նախատեսված է նաև Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար։
Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրը, գրել է, որ Անկարան հետաքննում է ստեղծված իրավիճակը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: