Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արմավիրի մարզի Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը:
Ամբողջովին նոր բովանդակությամբ կառուցվող ամբուլատորիան ընդամենը մի քանի ամիս անց սպասարկելու է համայնքի 3600 բնակչի:
Խանջյան համայնքի այս ամբուլատորիան Կառավարության ծրագրով կառուցվող 29 համայնքային ամբուլատորիաներից մեկն է, որը տիպային շենքից բացի ունենալու է նաև նոր մոտեցմամբ կահավորում:
Բոլոր 29 ամբուլատորիաների շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2026 թվականին: