Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ չորեքշաբթի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իրանի հրթիռային կորպուսի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անվտանգության ուժերի կենտրոնակայանին:
Նախորդ օրն իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է նաև ներքին անվտանգության ուժերի տեխնիկական սպասարկման կենտրոնը:
Բացի այդ, իսրայելցի զինվորականները մի շարք հարվածներով խոցել են իրանական հակաօդային պաշտպանության մի քանի համակարգ՝ «Իրանի նկատմամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային գերազանցությունն ընդլայնելու նպատակով»:
Միաժամանակ իսրայելական կողմը հայտնել է, որ Իրանի վերջին հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է առնվազն չորս օբյեկտ երկրի կենտրոնում գտնվող Քաֆր Քասեմում, կան զոհեր ու վիրավորներ: