Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտի 13-ին Թեհրանին երկու նոր հարված են հասցրել` հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ «Բասիջ» աշխարհազորի կենտրոնակայանը նշվել է որպես հարձակման հիմնական թիրախներից մեկը։ Բանակը հայտարարել է, որ հարված է հասցվել նաև Իրանի ներքին անվտանգության ուժերի կենտրոնակայանին։ Բացի այդ, Իրանի մայրաքաղաքում հարձակման են ենթարկվել հակաօդային պաշտպանության համակարգերը և հրթիռների մշակման ու փորձարկման համար օգտագործվող օբյեկտը` ասվում է հայտարարության մեջ։
Բանակի տվյալներով՝ ռմբակոծություններին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 90 կործանիչ, որոնք ընդհանուր առմամբ նետել են մոտ 200 զինամթերք։