ԱՄՆ պատերազմի նախարարը նախազգուշացրել է, որ այսօր ամենազանգվածային հարվածներն են հասցնելու Իրանին: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատերազմը շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ:
Ըստ Թրամփի՝ Իրանի հրթիռների մեծ մասը, անօդաչու թռչող սարքերը չեզոքացվել են: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է՝ իրանական կողմը կորոշի՝ երբ պետք է ավարտվի պատերազմը:
Ըստ Իրանի արտգործնախարարի՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։ Դիվանագիտական լարվածությանը զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները: Օրակարգում է Հորմուզի նեղուցի հարցը:
Վլադիմիր Պուտինը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հեռախոսազրույցն է անցկացրել Մասուդ Փեզեշքիանի հետ։ ՌԴ նախագահը հանդես է եկել հակամարտության հնարավորինս արագ կարգավորման օգտին։ Փեզեշքիանն էլ շնորհակալություն է հայտնել Պուտինին Ռուսաստանի աջակցության համար, մասնավորապես՝ հումանիտար ոլորտում։ Իրանում զարգացումներով պայմանավորված՝ հետաձգված ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները, ըստ Կիևի, ամենայն հավանականությամբ, կկայանան հաջորդ շաբաթ:
Մանրամասները՝ տեսաշարում։