Աշակերտներին և ուսուցիչներին դուր է գալիս շաբաթը դպրոցում Հայաստանի հիմնի կենդանի կատարմամբ սկսելու գործընթացը: Աշակերտներն ասում են՝ հայրենիքի հանդեպ մեծ սեր է առաջանում, հոգեբանն էլ կրթական ու դաստիարակչական նշանակությունից զատ կարևորում է նրանց մեջ պետության մի մասնիկը լինելու, միասնականության գաղափարի ձևավորումը:
Կրթության փոխնախարարը համամիտ է՝ ասում է՝ ամեն անգամ երգելիս կամ ունկնդրելիս մենք համախմբվում ենք պետության շուրջ և հենց սա է իմաստը։
Հեղինակ՝ Աննա Զախարյան