Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկում են «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում պետական պատվերի ծրագրի» շրջանակներում սիբիրախտ, դաբաղ և էմկար (այլ կերպ ասած՝ խշխշան պալար) հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները, հաջորդիվ կլինեն հանգուցավոր մաշկաբորբ հիվանդության և մյուս միջոցառումները՝ բրուցելոզի և լեյկոզի, տուբերկուլոզի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Պատվաստման միջոցառումներն իրականացվում են բացառապես ԱՆՎՃԱՐ՝ պետական պատվերի շրջանակներում։
Տարեկան կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները կկազմեն շուրջ 5 միլիոն հատ, իսկ ծրագրի բյուջեն, ներառյալ պատվաստանյութի ձեռքերումը, կկազմի 1.9 միլիարդ դրամ»,- ասվում է հաղորդագրությունում։